Չիլիի նախագահը կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջոցառումների փաթեթ է ներկայացրել

Չիլիի նախագահը կորոնավիրուսի դեմ պայքարի համար միջոցառումների փաթեթ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Panorama.am: Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան հայտարարում է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի համար իրականացվելիք միջոցառումների փաթեթի մասին, հայտնում է ria.ru-ն։

Հաղորդվում է, որ Լատինական Ամերիկայում կորոնավիրուսի դեպքերի թվով Չիլին երկրորդ տեղում է, վերջին տվյալների համաձայն ՝ երկրում գրանցվել է վարակի 43 դեպք:

Ըստ աղբյուրի, նախագահը նշել է պետական սեկտորի աշխատակիցներին վիրուսից պաշտպանելու տարբեր միջոցների մասին: Մասնավորապես, քաղաքացիական ծառայողները արտասահման կմեկնեն միայն արտակարգ իրավիճակների դեպքում:

75 տարեկանից բարձր և վարակման ռիսկի տակ գտնվող բոլոր պետական ծառայողները կարող են աշխատել տնից: Վարչական ղեկավարները կարող են սահմանել ճկուն աշխատանքային գրաֆիկ և իրականացնել հեռավար աշխատանք:

100-ից պակաս մարդկանց մասնակցությամբ կանցկացվեն անգամ ամենակարևոր արարողություններն ու սոցիալական միջոցառումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում