Իսպանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1500 դեպք

Իսպանիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1500 դեպք

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Panorama.amԻսպանիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1500 դեպք, այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը։

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5700-ի, դեպքերից 3000-ը գրանցվել է Մադրիդում։

Հիվանդության պատճառով մահերի թիվը հասել է 136-ի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում