Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 19-ի

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 19-ի

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Tert.am: Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 19-ի, նրանցից երեքը կարանտինային պայմաններում բուժում ստանալուց և ապաքինվելուց հետո դուրս են գրվել: Այս մասին հայտնել է երկրի կառավարությանը կից օպերատիվ շտաբը, գրում է minval.az-ը:

«Մարտի 14-ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 19 մարդ: Նրանցից վեցն արդեն ապաքինվել են: Ներկայում հատուկ ռեժիմի կլինիկաներում շարունակվում է այլ անձանց բուժումը, նրանք գտնվում են լուրջ հսկողության տակ»,- գրում է աղբյուրը:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 931-ի, մահվան դեպքերը 5440 են: Հայաստանում հաստատվել է վարակի 15 դեպք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում