Վենեսուելան և ԱՄՆ-ն կորոնավիորուսի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել

Վենեսուելան և ԱՄՆ-ն կորոնավիորուսի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Panorama.am: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կորոնավիրուսի տարածման պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։

Երկրի ղեկավարը կորոնավիրուսի դեմ պայքարն անվանել է «ազգային նպատակ»։ Նա տեղեկացրել է, որ «Բոլիվարյան վահան» խորագրով քննարկմանը ներկայացվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի հնարավոր տարբերակները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Vedemosti.ru-ն գրում է, որ ըստ որոշման ԱՄՆ նահանգներին և քաղաքապետարաններին կտրամադրվի 50 մլրդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

Որոշմամբ սահմանվել է նաև՝ բացել արտակարգ կենտրոններ յուրաքանչյուր նահանգում, իսկ հիվանդանոցներին՝ մշակել ու կիրառել արտակարգ իրավիճակներում գործողությունների պլան։

Մարտի 13-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1629 դեպք, 41 մարդ մահացել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում