Զելենսկին կոչով դիմել է Ուկրաինայի ժողովրդին

Զելենսկին կոչով դիմել է Ուկրաինայի ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Analitik.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ժողովրդին՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է պետության ղեկավարի աշխատակազմի Telegram ալիքում:

Նա հիշեցրել է, որ մարտի 15-16-ն Ուկրաինան փակում է ավիահաղորդագրություններն այլ երկրների հետ և խորհուրդ է տվել ուկրաինացիներին մինչև այդ պահը վերադառնալ հայրենիք․ «Նրանք, ովքեր օբյեկտիվ պատճառներով ժամանակ չունեն դա անելու, պետք է կապվեն Ուկրաինայի հյուպատոսության հետ: Համագործակցելով ուկրաինական ավիաընկերությունների հետ՝ նրանք կվերադարձվեն առանձին ոչ պլանային չվերթներով»,-ավելացրել է Զելենսկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում