«Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը զայրացած է եղել . մանրամասներ՝ խորհրդակցությունից

«Ժողովուրդ»․ Նիկոլ Փաշինյանը զայրացած է եղել . մանրամասներ՝ խորհրդակցությունից

«Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճի հետևանքով երեկվանից սկսվել են լուրջ աշխատանքներ իրականացվել: Մինչև մարտի 23-ը չեն աշխատելու ոչ միայն ուսումնական հաստատությունները, այլև մի շարք կազմակերպություններ, ընկերություններ, նաև լրատվական միջոցներ իրենց աշխատանքները որոշել են իրականացնել արտագնա՝ տանից՝ այդպես խուսափելով նաև շփումից այլ մարդկանց հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հրահանգ է իջեցված նաև պետական հաստատություններին այս օրերին առավել զգույշ լինել, չմեկնել գործուղումների և, որքան հնարավոր է, նվազեցնել շփումը: Եվ հենց դա է պատճառը, որ չեղարկվում են նաև պաշտոնյաների գործուղումները արտերկիր:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 25-28-ը գործուղման պետք է մեկնեին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, սակայն վարչապետը նոր որոշում է կայացրել և չեղարկել նրանց գործուղումը:

Առաջիկայում կչեղարկվեն նաև այլ նախարարների և պատգամավորների գործուղումները: Եվ չնայած իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ լավ է, վերահսկվում է, և առայժմ խուճապի մատնվելու կամ այլ քայլերի դիմելու կարիք չկա, այնուամենայնիվ, փաստ է, որ երեկ՝ կառավարության արտահերթ խորհրդակցության ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացած է եղել և դժգոհ ընդհանուր աշխատանքից:

Նա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հրահանգել է այսուհետ ավելի զգոն լինել և ամեն քայլից առաջ և հետո մշտապես կապի մեջ լինել իր հետ: Հավելենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 13 դեպք»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում