«Փաստ». Ստամբուլյան կոնվենցիայի հարցում սպասվում է աշխատանքային ու քարոզչական լուրջ գործընթաց

«Փաստ». Ստամբուլյան կոնվենցիայի հարցում սպասվում է աշխատանքային ու քարոզչական լուրջ գործընթաց

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ որքան էլ իշխանությունները խուսափում են Ստամբուլյան կոնվենցիայի մասին հրապարակային խոսակցություններից, այնուամենայնիվ, այդ թեման նրանց քաղա­քական օրակարգում, մեղմ ասած, երկրորդական տեղում չէ:

Մաս­նավորապես, մեզ տեղեկություններ են հասել, որ այս հարցով փետր­վարին Աղվերանում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են գործող իշխանության այն ներկայացուցիչները, որոնք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ջատագովներից են: Հանդիպմանը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանը. որպես պատճառաբանություն ներ­կայացվել է հագեցած գրաֆիկով զբաղվածությու­նը:

Ըստ մեր աղբյուրի՝ այդ հանդիպմանը բավականին ներկայա­ցուցչական կազմով ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ՀԱԿ-ի որոշ շրջանակներ: Ավելին՝ ՀԱԿ մի քանի անդամներ առանձին զե­կույցներով են հանդես եկել: Մեր տեղեկություններով՝ ըստ նախնա­կան պայմանավորվածության, առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է կոնվենցիայի վավերացման հետ կապված աշխա­տանքային ու քարոզչական լուրջ գործընթաց սկսել, այդ թվում՝ նաև կազմակերպել խորհրդարանական լսումներ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում