Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 13 դեպք․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի հաստատված 13 դեպք․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Aysor.amՄարտի մեկից մեկուսացված 31 քաղաքացիներից 2-ի մոտ կորոնավիրուսը հաստատվել է, նրանք կտեղափոխվեն հիվանդանոց, մյուս 28-ը կգնա տուն: Նրանցից ևս մեկը, ով վարակված երկու քաղաքացիների ընտանիքի անդամ է, սակայն այս պահին չունի կորոնավիրուս, կշարունակի մնալ մեկուսացման մեջ, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Էջմիածնից մեկուսացված քաղաքացիներին, վարչապետի խոսքով, նրանցից ևս 3-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս:

«Նրանք բոլորը հայտնի դարձած նշանադրության մասնակիցներ են», – ասաց վարչապետը:

Նա նաև նշեց, որ տվյալ դեպքում եղել է որոշակի լարված իրավիճակ, երբ հիվանդության մեջ կասկածվող անձինք չեն ցանկացել ենթարկվել բուժաշխատողների հորդորներին և ջերմաչափում կատարել: Նա ընդգծեց, որ այս պահին չկա օրենսդրական կարգավորում, որով կարելի է քաղաքացուն ստիպել դա անել, բայց ինքը հանձնարարել է կարգավորել այդ հարցը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում