Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածության 4 նոր դեպք է գրանցվել

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածության 4 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Tert.amԻտալիայից ու Իրանից վերադարձած Ադրբեջանի 4 քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը` հղում անելով Ադրբեջանի կառավարությանը կից գործող օպերատիվ շտաբին:

«Այդ մարդիկ տեղափոխվել են հատուկ ռեժիմով հիվանդանոց, ներկայիս դրությամբ նրանց վիճակը նորմալ է, քայլեր են ձեռնարկվում բուժման ուղղությամբ:

Ավելի վաղ հատուկ ռեժիմով հիվանդանոց տեղափոխված 1938 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացու վիճակը մնում է կայուն ծանր: Մյուսների վիճակը ավելի թեթև է, բոլորը գտնվում են խիստ հսկողության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ: Հայաստանում հաստատվել է վարակի 8 դեպք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում