Եթովպիայում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել

Եթովպիայում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Tert.am: Եթովպիայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Եթովպիայի առողջապահության նախարարությանը:

«Կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը Եթովպիայում հաստատվել է»,-ասված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսով վարակի դեպքը գրանցվել է Ճապոնիայի 48-ամյա քաղաքացու մոտ, ով Եթովպիա է եկել մարտի 4-ին:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 131 621-ի, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում