Խամենեիի խորհրդականը կարանտինի մեջ է
13/03/2020 12:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Analitik.am: Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին կարանտինի մեջ է կորոնավիրուսի ախտանիշների պատճառով։ Այս մասին հայտնում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:
Նշվում է, որ Վելայաթին ինքնամեկուսացվել է տանը և իրեն լավ է զգում, նրա վիճակը բարելավվում է:
Այլ մանրամասներ հայտնի չեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում