«Ռուսաստանի առավելությունը ոչ թե նավթն ու գազն են, այլ Վլադիմիր Պուտինը». ՌԴ պետդումայի խոսնակ

«Ռուսաստանի առավելությունը ոչ թե նավթն ու գազն են, այլ Վլադիմիր Պուտինը». ՌԴ պետդումայի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Tert.am: ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ անդրադարձել է երկրի գործող նախագահին կրկին վերընտրվելու հնարավորություն տվող սահմանադրական փոփոխությունների թեմային: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահն այլ պետությունների կողմից ընկալվում է որպես խնդիրներն արդյունավետ լուծող մարդ մարդ, որն ունակ է զարգացնել Ռուսաստանը:

«Այսօր Պուտինը այլ պետությունների կողմից ընդունվում է որպես մարդ, որն արդյունավետ լուծում է խնդիրներն ու ունակ է մեր երկիրը ավելի ուժեղ դարձնել: Ինչպես տեսնում եք, նավթի ու գազի գները կարող է ընկնել: Մեր առավելությունը Պուտինն է, և մենք նրան պիտի պաշտպանենք»,- նշել է Պետդումայի խոսնակը:

Վոլոդինն ընդգծել է, որ մյուս պետությունները չեն ցանկանում Ռուսաստանին ուժեղ և հզոր տեսնել, ուստի՝ դեմ են Պուտինի՝ 2024թ. հետո պաշտոնավարման հավանականությանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՌԴ պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների մասին նախագահական օրենքը: Երկրի գործող սահմանադրությունը թույլ չի տալիս նախագահի պաշտոնավարման երկու անընդմեջ ժամկետից ավելի ժամկետ, սակայն համապատասխան սահմանադրական ուղղում անելուց հետո, գործող ղեկավարը կկարողանա կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում:

Նշենք, որ նման առաջարկով է հանդես եկել պատգամավոր Վալենտինա Տերեշկովան, որի դեմ սոցցանցերում քննադատության մեծ ալիք է բարձրացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում