Չինաստանի ԱԳՆ. ԱՄՆ-ն կարող էր կորոնավիրուսը բերել Ուհանին

Չինաստանի ԱԳՆ. ԱՄՆ-ն կարող էր կորոնավիրուսը բերել Ուհանին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Panorama.amՉինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանը թվիթերում «ենթադրություն» է ներկայացրել, որ ի սկզբանե կորոնավիրուսը, որը դարձավ COVID-2019 համաճարակի «օրրանը», Չինաստանի Ուհան քաղաք կարող են բերած լինել ԱՄՆ-ի զինվորականները։ Այս մասին գրում է MK-ն։

«Ե՞րբ է ԱՄՆ-ում հայտնվել «զրոյական» հիվանդը, քանի՞ մարդ է վարակված … Հնարավոր է, որ հենց ԱՄՆ-ի զինվորականներն են բերել կորոնավիրուսի համաճարակը Ուհան … ԱՄՆ-ն պետք է մեզ ամեն ինչ բացատրի»,- գրել է Լիցզյանն ու տարածել մարտի 11-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեդֆիլդի հարցուպատասխանը։

Ռեդֆիլդն հաստատել է իր խոսքում, որ որոշ ամերիկացիներ, ովքեր ենթադրաբար գրիպից են մահացել, իրականում մահացել են կորոնավիրուսով վարակվելուց հետո: Ըստ Ռեդֆիլդի, այդ ժամանակ ոչ ոք նրանց չի փորձարկել կորոնավիրուսի համար:

Պաշտոնյան գրել է, որ ԱՄՆ-ն հաղորդել է գրիպի 34 մլն դեպքի մասին, որից 20 հազարը մահացել են։

«Խնդրում ենք, ասեք մեզ, թե քա՞նիսն են կապված COVID-19-ի հետ»,– գրել է Չինաստանի ԱԳՆ մամլո խոսնակը:

Ըստ այս վարկածի՝ վիրուսը Չինաստան է տարվել 2019 թվականին՝ ամերիկյան մարզիկների կողմից, որոնք մասնակցել են Ուհանում կայացած Համաշխարհային զինվորական խաղերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում