«Իրավունք». ՀԱԿ-ում խիստ վիրավորվել են Փաշինյանից. Լևոն Տեր-Պետրոսյանը նրան ի՞նչ է հասկացրել

«Իրավունք». ՀԱԿ-ում խիստ վիրավորվել են Փաշինյանից. Լևոն Տեր-Պետրոսյանը նրան ի՞նչ է հասկացրել

«Ըստ վստահելի աղբյուրի` ՀԱԿ-ում խիստ վիրավորված են Նիկոլի այն հայտարարությունից, որ ՍԴ-ում եղած դատավորները Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կամակատար-կեղծարարներն են:

ՀԱԿ-ում խիստ են վիրավորվել Լևոնին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ նույն հարթության վրա դնելուց, ու թեև հայտարարվել է, որ մինչև հանրաքվե չեն արտահայտվելու, սակայն կուլիսներում այլ կրքեր են եռում:

Մեր աղբյուրի խոսքով` Լևոնը Նիկոլին պարզ ասել է, որ այդպիսի ապերախտությունը չի մարսվելու, ու ժամանակը կգա, և Նիկոլի վերաբերյալ տհաճ կոմպրոմատներ կհրապարակվեն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում