«Ժողովուրդ». ԱԱԾ-ն գտել է վարձու մար­դասպանին, սակայն նա ազատության մեջ է

«Ժողովուրդ». ԱԱԾ-ն գտել է վարձու մար­դասպանին, սակայն նա ազատության մեջ է

«Մարտի 11-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ ստացել է փաստական տվյալներ՝ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պար­բերաբար հատելու վերաբերյալ: ԱԱԾ-ն հրապարակել էր, որ 2014թ. հունիսին Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ են արձակ­վել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ, ահա, 6 տարի անց պարզվում է, որ այդ անձը եղել է Արսեն Չիչյանը՝ Բոդոլը, որը «Ժո­ղովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով. «Այո, իմ դեպքն է»:

Նկատենք, որ այս աղմկահարույց բացահայտման խմորը դեռ շատ ջուր կքաշի, չի բացառվում, որ քրեական գործով ԱԱԾ-ն պատասխանատվության կանչի «օրենքով գողերի»: Լուրեր կան, որ կարող է հարցաքննության հրավիրվել «օրենքով գող», 41-ամյա Արտյոմ Սարգսյանը, որը առավել հայտնի է «Սարատովի Արտյոմ» անունով, էլի այլ «օրենքով գո­ղեր»:

Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը քրեական գործով մի շարք տեղեկությունների տիրապետում է, սակայն նախաքննությանը չխոչընդոտելու նկատա­ռումներից ելնելով՝ այդ մասին առայժմ ոչինչ չենք հրապարակի, միայն հավելենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն գտել է վարձու մար­դասպանին, սակայն նա ազատության մեջ է:

Չի բացառվում, որ վարձու մարդասպանը նախաքննական մարմնին հայտնել է այն, ինչ պետք է եղել, այդ համագործակցության արդյունքում նրան ազատ են թողել»,-գրում է թերթը:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում