Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամլո ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել են մարտի 5-ին Մոսկվայում տեղի ունեցած ռուս-թուրքական հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանն առնչվող հարցեր: Ընդգծվել է Իդլիբի ապաէսկալացիոն գոտում լարվածության զգալի նվազումը: Հաստատվել է սերտ, համատեղ աշխատանքը շարունակելու կարևորությունը, նախևառաջ ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների գծով, որպեսզի ապահովվի հրադադարի կայուն ռեժիմը և իրավիճակի հետագա կայունացումը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Որոշվել է հետագայում ևս կանոնավոր երկխոսություն ծավալել տարբեր մակարդակներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում