Վարկային կազմակերպությունների գովազդի արգելքը լրատվամիջոցներին կդնի ծանր դրության մեջ. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Վարկային կազմակերպությունների գովազդի արգելքը լրատվամիջոցներին կդնի ծանր դրության մեջ. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Tert.amԲուքմեյքերական կազմակերպությունների, վարկային կազմակերպությունների գովազդի արգելքը լրատվամիջոցներով բացասական ազդեցություն կունենա ԶԼՄ-ների վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով հրապարակումներին, որ նախատեսվում է նախագիծ դնել շրջանառության մեջ, համաձայն որի՝ կարգելվի վարկային կազմակերպությունների գովազդը լրատվամիջոցներում:

«Դրանք խոշոր գովազդատուներից են, այդ մեծ քանակի՝ 20-25 տոկոս են կազմում շուկայի, եթե դա շուկայից հանվի, լրատվամիջոցները կընկնեն ծանր դրության մեջ: Մենք լավատեղյակ ենք, որ շատ լրատվամիջոցներ հազիվ են կարողանում ծայրը ծայրին հասցնել, շահույթ ստանալու մասին էլ չեմ խոսում»,- ասաց Աղասի Ենոքյանը:

Անդրադառնալով լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման մասին իշխանության հայտարարություններին՝ Աղասի Ենոքյանն ասաց, որ դա իր համար անհասկանալի է. լրատվամիջոցը բիզնես է, և որևէ մեկն իր բիզնեսը չի տալիս ուրիշին:

Ինչ վերաբերում է ֆինանսավորման թափանցիկությանը, Աղասի Ենոքյանն ասաց. «Մենք գիտենք, որ ՀՀ տնտեսությունը կարող է գեներացնել սահմանափակ քանակությամբ գովազդ և դրա մի մասն էլ արգելվում է, գաղտնի չէ, որ շատ լրատվամիջոցներ ֆինանսական ներդրումներ են ունենում: Երբ մենք խոսում ենք լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության մասին, նաև խոսենք այն բոլոր լրատվամիջոցների մասին, որոնց ներկայացուցիչներն այսօր ԱԺ-ում են: Թող մի հատ իրենք ներկայացնեն, թե իրենց լրատվամիջոցներն ինչպես ու ինչ փողերով են ստեղծվել, թող իրենք լինեն առաջին թափանցիկը, հետո մյուսներից պահանջեն»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում