Պուտինը զանգահարել է Էրդողանին․ Ինչ են քննարկել երկու պետությունների ղեկավարները

Պուտինը զանգահարել է Էրդողանին․ Ինչ են քննարկել երկու պետությունների ղեկավարները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Analitik.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Կողմերը քննարկել են Սիրիայի հարցը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Կրեմլի պաշտոնական կայքին։

Մասնավորապես, ղեկավարները քննարկել են ռուս-թուրքական հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը․ «Գոհունակությամբ նշվել է Իդլիբի էսկալացիայի գոտում լարվածության զգալի անկման արձանագրումը»,– ասվում է զեկույցում:

Կողմերը պայմանավորվել են նաև տարբեր մակարդակներում պահպանել երկխոսությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում