7 հոգու պաշտոնանկ անելու հարցը մեզ չի հետաքրքրում, մեզ Ամուլսարն է հետաքրքրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

7 հոգու պաշտոնանկ անելու հարցը մեզ չի հետաքրքրում, մեզ Ամուլսարն է հետաքրքրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Tert.am: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի՝ «Այո»-ի քարոզարշավի շրջանակում այցելել է Ջերմուկ, սակայն մի շարք ջերմուկցիներ հրաժարվել են մասնակցել քարոզարշավին՝ պատճառաբանելով, թե Ամուլսարի հանքի հարցն է իրենց հետաքրքրում։

Tert.am-ի հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, թե իրենց հետաքրքրող հարցը Ամլուսարն է, որի համար երեկ հանդիպել են վարչապետի հետ։ «Հանրաքվեն ինձ չի հետաքրքրում, ինձ համար ավելի կարևորը Ամուլսարն է, իմ շրջապատն է․ մենք ուզում ենք առողջ միջավայրում ապրել։ Յոթ հոգու պաշտոնից ազատելը մեզ այդքան էլ չի հետաքրքրում»։

Հարցին, թե ինչ կարծիք ունի քաղաքացին վարչապետի այն հայտարարության մասին, որ եթե բնապահպանական ռիսկերը կառավարելի լինեն, ապա հանքը կշահագործվի, ջերմուկցին պատասխանեց, որ երկու տարի է նույնն են լսում․ «Իր մոտ ոչ մի դիրքորոշում էլ չի փոխվել, մեզ մոտ առավել ևս չի փոխվել, ճանապարհները չեն բացվելու, հանք չի լինելու»,– ասաց նա և հավելեց, որ ամեն դեպքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին չի էլ մասնակցելու։

Ջերմուկցիներից մեկն էլ նշեց, որ ցանկանում են՝ ջերմուկցիների խոսքն իշխանությունը հաշվի առնի, քանի որ հանքի շահագործումն իսկապես մեծ վտանգներ է ենթադրում։ «Ջերմուկցիներն իրենց ընտանիքը թողած մեր սարն են հսկում, բայց ղեկավարությունը կարող էր հարցը մատի մեկ շարժումով լուծեր»։

Քաղաքացիներից մեկն էլ նկատեց, որ իշխանության՝ այս շրջանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այլ նպատակ ունի, այսինքն՝ բաներ կան, որոնք իշխանությունը ցանկանում է արագ քայլերով անել։

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում