Վարչապետն ու իր թիմը զբաղված են միակ գործով, որն իրենց մոտ ստացվում է. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Վարչապետն ու իր թիմը զբաղված են միակ գործով, որն իրենց մոտ ստացվում է. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Tert.am: Որևէ կերպ համաձայն չեմ, որ եղել է կամ կա սահմանադրական դատարանի ճգնաժամ, ես շատ կուզենամ, որ մենք հորինված օրակարգերն իրականից տարբերենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Հորինված օրակարգ մեր երկում կա նոր իշխանությունների կառավարման ողջ ընթացքում. հորինված օրակարգեր, որոնք կշեղեն հանրության ուշադրությունը, որոնք բոլոր հնարավոր ձևերով կստեղծեն իմիտացիա աշխատանքի, երբ աշխատանք չկա որևէ դաշտում ընդհանրապես: Հիմա, կարծում եմ, վարչապետն իր թիմի հետ միասին զբաղված է այն գործով, որն իր մոտ ստացվում է: Միակ գործը, որ իր մոտ ստացվում է՝ միտինգներն են, քարոզչությունն է, աղմուկն է»,- ասաց նա:

Կարեն Բեքարյանը նշեց, որ չի կարող ասել, թե կեղծ օրակարգով իշխանություններն ինչքան կկարողանան առաջ գնալ՝ չստեղծելով ռիսկեր, որոնք անդառնալի հետևանքներ կարող են ունենալ:

«Այսօր ինչո՞վ է ապրում աշխարհը այն դեպքում, երբ քո ոլորտային համապատասխան պաշտոնյան կարողանում է ասել՝ «ոչինչ լուրջ մի ընդունեք»-ից սկսած, մինչև վերջում ասում է՝ «լավ, ինչ-որ դրված ուղեցույցներին ուշադիր լինենք». սա անլուրջ է: Էլ չգիտեմ, թե ինչ է պետք անզգուշության այս աստիճանը նկատելու համար: Այսօր ողջ աշխարհը, առողջապահության համաշխարհային կազմակերպության տված որոշակի ռեկոմենդացիաների հիման վրա գնում է մասսայական միջոցառումներից զերծ մնալու, մասնագիտացված տեղանքային խնդիրներ լուծելու ճանապարհով, մի հատ պարզ հարց տվեք՝ մենք ի՞նչ ենք անում, մենք որտե՞ղ ենք»,- նկատեց նա:

Դիտարկմանն էլ, թե նշվում է, որ չպետք է խուճապի մատնվել, բանախոսն ասաց. «Եկեք իրար չխառնենք խուճապն ու աշխատանքը: Խուճապի պետք է չմատնվենք, մենք, հասարակությունը, բայց արդյո՞ք այդ խուճապի չմատնվելուց բխում է, որ պետք է պետական ապարատը, պետական մարմիններն այդ աշխատանքը չկատարեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում