AM | RU
USD
EUR
RUB

Չինաստանը հայտարարել է երկրում կորոնավիրուսի համաճարակի պիկը հաղթահարելու մասին

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Tert.amՉինաստանի առողջապահության հարցերով հանձնաժողովի ներկայցուցիչ Մի Ֆենը հայտնել է, որ երկրում անցել է կորոնավիրուսի համաճարակի պիկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նրա խոսքով՝ անցած շաբաթվա ընթացքում Չինաստանի Հուբեյ նահանգում, բացառությամբ Ուհան քաղաքի, Covid-2019-ի որևէ նոր դեպք չի հայտնաբերվել:

Նշված նահանգի սահմաններից դուրս երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման յոթ նոր դեպք, որից 6–ը՝ «ներմուծված»։

«Այս տվյալները ցույց են տալիս, որ, ընդհանուր առմամբ, համաճարակի այս ալիքի պիկը երկրում արդեն անցել է»,- նշել է Մի Ֆենգը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am–ը, նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն աշխարհում համավարակի բնույթ է ստացել:

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

Համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում:

Մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրում, վարակակիրների թիվը կազմում է 118 000 մարդ, մահացել է 4373 մարդ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

 

Լրահոս
ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի պայմանը «Գազպրոմ»-ը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին Փաշինյանն ասում է՝ օրավարձով աշխատող չկա, ո՞նց չկա, ես եմ, հիմա չեմ աշխատում, երեխաներս սոված են. օրավարձով աշխատող (տեսանյութ) Կառավարության առաջարկով Ազգային ժողովն ապրիլի 13-ին արտահերթ նիստ կգումարի Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին (տեսանյութ) Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Արցախում երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը ցույց է տալիս ապաքինման նշաններ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 40 նոր դեպք Ավագ հինգշաբթի «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի խորհրդականի հրաժարականի դիմումի պատճառը Տաթևիկ Ռևազյանն է «Ժողովուրդ». Ինչպե՞ս կաշխատի քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգը «Փաստ». «Ալեքս տեքստիլի» աշխատակիցներն աշխատանքի դիմաց չեն վարձատրվել «Ժողովուրդ». Որ պաշտոնյան է ցուցմունք տվել Հրայր Թովմասյանի գործով Հայ Առաքելական սուրբ եկեղեցու սպասավորներն այս օրերին չափազանց մեծ ծառայություն են մատուցում մեր հանրությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Հրապարակ». Իշխանությունը կրկին ՊԵԿ-ին «քսի» է տվել Ծառուկյանի բիզնեսների վրա՞ «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը դեմ է «սորոսականների» ինքնագործունեությանը «Հրապարակ»․ Արցախի ԿԸՀ նախագահը դիտորդների մասին ասելիք ունի «Փաստ»․ Առաջին նախագահի նպատակը. Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում պատահաբար ոչինչ լի լինում «Փաստ»․ Ովքեր են Արցախի ցույցի «հովանավորները» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 9 Մոսկվայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ահանզանգում են՝ ՀՀ կառավարությունը չի թույլատրում իրենց վերադարձը Հայաստան. Ռուբեն Մելիքյան Մել Դալուզյանը Փաշինյանի անձնական պաշտպանության տակ է, իսկ ՀՀ նորմալ քաղաքացիները ոչ (խայտառակություն Մոսկվայում). Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 758 պացիենտ ստանում է բուժում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3993-ի (РИА Новости) Բակո Սահակյանն անցկացրել է նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին նվիրված խորհրդակցություն Ժամեր անց Չինաստանից Երևան կժամանի բժշկական պարագաներ տեղափոխող ինքնաթիռը Փաստահավաք խումբն ահազանգում է Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. «Իմ Ձայնը» նախագիծ Իրանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում վարակի զոհերի կապակցությամբ Ֆրանսիայում մահացել է հայտնի հայ ֆիզիկոսն, ում անունով 11 աստղերից կազմված խումբ է անվանակոչվել Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ ՍԴ-ն համակարգիչներ է փոխանցել աշակերտներին տրամադրելու նպատակով Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Քննարկում՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ.ՊՆ Արարատի մարզում կորոնավիրուսի նոր դեպքեր կան Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Մնացականյանի և Լավրովի միջև Հարյուրավոր երեխաների փրկած բժիշկն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan