Բողոքի ակցիաներ Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ

Բողոքի ակցիաներ Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Tert.am: Դաժան ծեծի ենթարկված և կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը Կառավարության դիմաց բողոքի ակցիա է անում։

Հիշեցնենք, որ նրա բողոքի համար պատճառ էր այն, որ իր որդուն դաժան ծեծի ենթարկողներից մեկը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Արա Մխիթարյանի հայրը օրերս դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ նշելով, որ եթե մինչև հաջորդ օրը ժամը 11-ը Վայոց Ձորի մարզպետը և մյուս մեղավորները չկալանավորվեն, կոմայի մեջ գտնվող իր տղային կտանի Կառավարության մոտ։ Ապա ավելի շատ ժամանակ էր տրամադրել նրանց՝ նշելով, որ իր պահանջը չկատարելու դեպքում գործադիրի նիստի օրը՝ հինգշաբթի, կգնա Կառավարության դիմաց։

Հիշեցնենք նաև, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականը և նրա եղբայրը՝ Հարություն Գրիգորյանը: Գործի շրջանակում շոշափվում էր նաև մարզպետի հնարավոր մասնակցությունն ստուգելու հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում