Ես ոչ թե հույս ունեմ, այլ վստահ եմ․ Պուտինը խոսել է ճգնաժամային իրավիճակի մասին

Ես ոչ թե հույս ունեմ, այլ վստահ եմ․ Պուտինը խոսել է ճգնաժամային իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Analitik.amՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆինանսական հիմնական ճգնաժամի համատեքստում անվանել է կառավարության գլխավոր խնդիրները: Այս մասին պետության ղեկավարը խոսել է ներդրողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Կառավարության և Կենտրոնական բանկի խնդիրն է տնտեսության մեջ նվազագույնի հասցնել բացասական երևույթները, որպեսզի քաղաքացիները չզգան դրանք իրենց վրա»,-ասել է Պուտինը:

Ըստ նրա, կառավարությունն ու կարգավորողը պետք է ունենան բավարար ռեսուրսներ ստեղծված իրավիճակում կայունությունը պահպանելու համար:

«Ես ոչ թե հույս ունեմ, այլ վստահ եմ, որ Ռուսաստանն արժանապատվորեն, հանգիստ կանցնի այս տագնապալի ժամանակահատվածը։ Ավելին, Ռուսաստանի Դաշնության առանցքային արդյունաբերության համար կան բոլոր հնարավորություններն այս իրավիճակից դուրս գալ շատ ավելի ամրացած և պատրաստ հետագա, շատ լուրջ մրցակցության համար»,-ասել է նա:

Ներկայիս ճգնաժամը հետագայում պետք է դրականորեն ազդի Ռուսաստանի ամբողջ տնտեսության վրա, կարծում է Պուտինը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում