103 ամյա չինուհին 6-օրյա բուժման արդյունքում ապաքինվել է կորոնավիրուսից

103 ամյա չինուհին 6-օրյա բուժման արդյունքում ապաքինվել է կորոնավիրուսից

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Tert.amՉինաստանի Ուհան քաղաքի 103-ամյա բնակչուհին վեցօրյա բուժումից հետո ապաքինվել է կորոնավիրուսից:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, տարեց կինը հիվանդանոցից դուրս է գրվել նախօրեին: Ներկա պահին նա մենատարեց անձնավորությունն է, որն ապաքինվել է Ուհան քաղաքից տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսից:

Բացի այդ, նա ամենից արագ է ապաքինվել՝ մեկ շաբաթից էլ շուտ: Դրան նպաստել է նրա առողջ օրգանիզմն ու այլ հիվանդությունների բացակայությունը: Նրա մոտ կորոնավիրուս հայտնաբերվել էր մարտի սկզբին: Հիվանդանոց տեղափոխվելիս նրա վիճակն այնքան ծանր էր, որ կինը չէր կարողանում նույնիսկ հաղորդակցվել բժիշկների հետ:

Անցյալ շաբաթ հաղորդվում էր 101-ամյա և 100-ամյա տղամարդկանց մասին, որոնք նույնպես ապաքինվել և դուրս էին գրվել հիվանդանոցից: Երկուսն էլ Ուհան քաղաքի բնակիչներ են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուհան քաղաքում կորոնավիրուսով հիվանդների համար բացված 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ը փակվել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում