Արմեն Թավադյանը կալանքից ազատ արձակվեց

Արմեն Թավադյանը կալանքից ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Panorama.amՎերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց «5-րդ ալիք» հեռուստա-ընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը: Դատավոր Ալեքսանդր Ազարյանը բավարարել է Թավադյանի պաշտպանների բողոքը և բեկանել նրա կալանքը երկարեցնելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ էր նաև 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանը ազատվել կալանքից: Ազարյանը գտել էր, որ Քոչարյանը Սահամանադրությամբ օժտված է գործառութային անձեռնմխելիությամբ, որը հաղթահարված չէ:

«5-րդ ալիք»-ի սեփականատերը կալանքի տակ էր 2019-ի դեկտեմբերի 26-ից: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի՝ սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելու կամ հարկադրելու հատկանիշներով, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից: Քրեական գործը հարուցված է մարտի մեկի տուժողի ցուցմունքի վրա ազդելու ենթադրյալ դեպքի առթիվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում