Էրդողանը սպառնացել է ավելի ուժեղ հարված հասցնել, եթե Իդլիբում իրավիճակը չկարգավորվի

Էրդողանը սպառնացել է ավելի ուժեղ հարված հասցնել, եթե Իդլիբում իրավիճակը չկարգավորվի

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Tert.amԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ավելի ուժեղ հարվածներ կհասցնի, եթե Դամասկոսը չդադարեցնի հրադադարի խատումներն Իդլիբում: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

«Մենք ուշադիր հետևում ենք ռեժիմին և այն ամենին, ինչ հրադադարի սահմանին անում են ռեժիմին աջակցող աշխարհազորայինները: Եթե նրանք իրենց խոսքի տերը չլինեն, մենք նախորդից ավելի ուժեղ հարված կհասցնենք»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Թուրք ղեկավարի խոսքով՝ Անկարան Մոսկվային արդեն տեղյակ է պահել հրադադարի ռեժիմի մի քանի խախտումների մասին և կոչ է արել քայլեր ձեռնարկել դրանք կանխելու համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, մարտի 5-ին Մոսկվայում շուրջ 6 ժամ տևած Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքում կողմերին հաջողվել է համաձայնության հասնել Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ: Երկու երկրների միջև ստորագրված հուշագրով, որն, ի դեպ, արդեն իսկ ողջունվել է ԱՄՆ կողմից, ճանաչվել է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հաստատվել է հավատարմությունը՝ միայն խաղաղ միջոցներով հարցի հանգուցալուծմանը հասնելու, համաձայնություն է ձեռք բերվել լույս մարտի 6-ի գիշերվանից ամբողջ շրջանում զինադադարի հաստատման մասին: Կողմերը պայմանավորվել են ստեղծել անվտանգության գոտի, որը ձգվելու է Սիրիայի М-4 մայրուղու շուրջ՝ վեց կիլոմետր դեպի հյուսիս և նույնքան էլ՝ դեպի հարավ, ինչպես նաև մարտի 15-ից սկսել համատեղ պարեկություն Սիրիայի М-4 տարածքի շրջանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում