«Ժողովուրդ». Կառավարությունը լուրջ զբաղված է անցումային արդարադատության նախագծով

«Ժողովուրդ». Կառավարությունը լուրջ զբաղված է անցումային արդարադատության նախագծով

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարությունն այս օրերին շատ լուրջ զբաղված է անցումային արդարադատության նախագիծը վերջնական տեսքի բերելու աշխատանքներով: Խնդիրն այն է, որ Արդարադատության նախարարությունը պետք է այս տարվա ընթացքում ար­դեն ներկայացնի այն գործիքակազմը, որով գործի կդրվեն անցումային արդարադատության լծակները:

«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նպա­տակ կա առաջիկայում արդեն հստակեցնել փաստահավաք խմբի կազմը: Ինչպես հայտնի է, փաստահավաք խումբը պետք է զբաղվի 1991-2018 թվական­ներին Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումների դեպքերի ուսումնասիրությամբ:

«ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ նաև, որ իշխանությունները նպատակ ունեն փաստահավաք խմբում ներառել լուրջ անձանց, և հնարավոր է, որ այս գործընթացին որևէ մաս­նակցություն այդպես էլ չունենան օրենսդիրները, քանի որ պետք է խմբում լինեն շատ պրոֆեսիոնալ մարդիկ:

Եվ հետաքրքիր է, որ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը մարտի 6-ին Թունիսում մասնակցում էր անցումային արդարադատության վերաբերյալ գիտաժողովին: «Ամեն ինչ մեր ռազմավարությունում ֆիքսված է՝ այն ժամկետները, որի շրջանակներում մենք պետք է ներկայացնենք ամեն ինչ: Փաստահավաք խմբի հետ կապված՝ մենք նախագիծը կներկայացնենք, կտեղեկանաք, թե ինչի մասին է խոսքը», – «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Գրիգորյանը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում