Պուտինը չի բացառել, որ կարող է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, սակայն՝ մի պայմանով

Պուտինը չի բացառել, որ կարող է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, սակայն՝ մի պայմանով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, Analitik.amՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կարող է մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին: Այս մասին նա խոսել է այսօր, ՌԴ պետդումայում:

Պուտինի խոսքերով, վերոնշյալ հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Սահմանադրական դատարանը համապատասխան որոշումը հիմնարար օրենքին ոչ հակասող ճանաչի: Նա նաև նշել է, որ մինչ այդ համապատասպան փոփոխության մասով իրենց խոսքը պետք է ասեն նախ քաղաքացիները:

Ավելի վաղ ՌԴ պետդումայի պատգամավորներից Վալենտինա Տերեշկովան առաջարկել էր Սահմանադրական փոփոխություններից հետո զրոյացնել նախագահական ժամկետները, ինչը հնարավարություն կտա Պուտինին կրկին ընտրվել երկրի նախագահ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում