AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը նավթի գնանկումից, միանշանակ, կտուժի․ Հրանտ Բագրատյան

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Hraparak.amԵրկու օր է՝ նավթի համաշխարհային գներն իջել են, և դա մեծ իրարանցում է առաջացրել խոշոր խաղացողների և գերտերությունների շրջանում։ Այսօրվա դրությամբ (12:00 09.03.2020) Brent Crude Oil տեսակի մեկ բարել նավթի գինը կազմում է 33.61 դոլար, ինչը նշանակում է 25.76 տոկոս նվազում, իսկ ավելի թեթև՝ Light Sweet Crude Oil տեսակի մեկ բարել նավթի գինը հասել է 29.89 դոլարի՝ նվազելով 27.59 տոկոսով։

Սրանից առավելապես կտուժի մեր ռազմավարական դաշնակից պետությունը՝ Ռուսաստանը, որտեղ նաև ռուբլու գինն է նվազել, էական վնասներ կկրեն նաև հարևան Ադրբեջանը, Իրանը, ինչպես նաև Վենեսուելան՝ որպես աշխարհի խոշոր նավթարդյունահանող պետությունը, Արաբական Միացյալ Էմիությունները և ոչ միայն։

Նշենք, որ նախկինում երբևէ նավթի գների նման կտրում նվազում տեղի չէր ունեցել։ Տնտեսագետները նավթի գների այս աննախադեպ անկումը կապում են տարբեր պատճառների հետ՝ կորոնավիրուսից մինչև աշխարհաքաղաքական բախումներ։

Նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանն այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց, որ մի կողմից կապված է կորոնավիրուսի տարածման հետ, քանի որ Չինաստանը կտրուկ պակասեցրել է նավթի պահանջարկը, մյուս կողմից բախում կա նաև նավթ արտահանող երկրների միջև։

«Կորոնավիրուսի պատճառով նավթի գինն օրական 2-3 տոկոսով ընկնում էր: Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC), որոշել է, որ օրական արդյունահանումը 2.5 միլիոնից իջնի 1.5 միլիոնի։ Դիմել է Իրանին և Ռուսաստանին՝ խնդրելով, որ իրենք կես միլիոնով ամենօրյա արդյունահանումն իջեցնեն, որպեսզի գինը բարձրանա, թե չէ քանդվում են, OPEC-ի ասելով՝ ըմբռնում չեն գտել, այնուամենայնիվ, առաջիկայում Վիեննայում նախատեսվում է հանդիպում OPEC-ի և Ռուսաստանի միջև։ Դրանից հետո Սաուդյան Արաբիան (Saudi Aramco ընկերությունը) միակողմանիորեն ավելացրել է արդյունահանումը, և արդյունքում տեղի է ունեցել այսպիսի բան»,-ասաց պարոն Բագրատյանը՝ նկատելով, որ նպատակը եղել է գնի բարձրացումը, սակայն ստացվել է հակառակը։

Այսինքն՝ միայն կորոնավիրո՞ւսը չի պատճառը, Հրանտ Բագրատյանն ասաց․«Քանի որ Չինաստանը ավելի քան երկու անգամ իջեցրել է նավթի իր գնումները, OPEC-ն ասել է՝ էսպես կքանդվենք, գոնե եկեք քիչ արտադրենք, որպեսզի գինը բարձրանա։ Եվ, իր ասելով, չի գտել Ռուսաստանի և Իրանի օժանդակությունը, և Սաուդյան Արաբիան ուղղակի քանդել է շուկան։ Այսինքն՝ ոչ թե կրճատվել է շուկա նետվող նավթը, այլ հակառակը՝ ավելացվել է»։

Բագրատյանը հիշեց, որ 1991 թվականից ի վեր՝ առաջին անգամ է նման բան լինում՝ նկատելով, որ հետխորհրդային տարածքն ավելի շատ քանդվում էր նավթի գների անկումից (մինչև 95, 96, 97 թվերը), քան թե նրանից, որ Սովետական Միությունն օբյեկտիվորեն չկա։

Իսկ հիմա ի՞նչ ազդեցություն կունենա նավթի գների նման կտրուկ անկումը աշխարհի և համաշխարհային տնտեսության վրա, Բագրատյանն ասաց, որ իրականում շատ վատ բան է տեղի ունենում։

«Բայց կարող է՝ մի քանի օր տևի, որովհետև ասվում է, որ ամենաուշը մի քանի օրից հանդիպելու են Վիեննայում, այսինքն՝ իրենց մեջ երկխոսություն, այնուամենայնիվ, կա։ Խոսքը վերաբերում է OPEC-ի, (ըստ էության՝ OPEC-ը Սաուդյան Արաբիան է), և Ռուսաստանի միջև»,-ասաց նա։

Իսկ Հայաստանը սրանից կշահի՞, թե՞ կտուժի, Հրանտ Բագրատյանն ասաց, որ Հայաստանը միանշանակ կտուժի, որովհետև մեր հիմնական գործընկեր երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, որոնց հետ մեր հիմնական առևտրաշրջանառությունն է, հայտնվել են վատ դրության մեջ։

«Իհարկե, Ադրբեջանն էլ կտուժի, բայց ես երբեք չեմ նայում՝ ինչքան կտուժի մեր հակառակորդը, ինձ ավելի շատ հետաքրքրում է՝ ինչքան կտուժի մեր գործընկեր երկիրը։ Բացի այդ, Հայաստանում նավթի գնանկումից ստացած օգուտը միշտ, որպես կանոն, լինում է շատ ավելի փոքր, քան թե այն վնասը, որը մենք կրում ենք Ռուսաստան՝ մեր արտահանման ծավալների անկումից»,-եզրափակեց Բագրատյանը։

Լրահոս
Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. նոր մեկուսացվածներ ևս չկան․ ԱՆ Մի օր արթնացանք ու իմացանք, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչնչացրել է հայկական քաղավիացիան. Միհրան Հակոբյան Իսպանիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա նվազագույն ցուցանիշն է գրանցվել երրորդ օրն անընդմեջ. CNN Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հայտարարություն է տարածել Տաթևիկ Ռևազյանի ստորագրությամբ այս փաստաթուղթը մեկ ամսից Եվրոպայում կունենա ներկայումս մեծ պահանջարկ վայելող թղթի արժեք AC19 հավելվածն այլևս չի գործելու․ ՀՀ պարետ Մոսկվայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 536 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» Ցավալի է, որ անտեր քաղաքացիների պես վեր ենք ընկած էստեղ, երբ կարող էինք օգնել Հայրենիքին էս ծանր օրերին Ձեռնարկում են հնարավորագույն միջոցները ստեղծված բարդագույն իրավիճակում ապահովելու քաղաքացիների վերադարձը Հայաստան. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան 2-րդ դեպքն է գրանցվել. «PIA.ge» Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը. Արման Սաղաթելյան Մեր քաղաքացիներին Հայրենիք վերադարձրեք.դա ձեր պարտավորությունն է, հպարտ իշխանություններ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ծաղկազարդ․ Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 1.2 միլիոնը. Worldometers Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 3 մարզերում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 5 Ունե՞նք արդյոք 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբեր և 2020 թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում թոքաբորբից գրանցված մահերի թիվը. Զաքար Խոջաբաղյան Արդյո՞ք այս պարտադրված մեկուսացումը ներքին կատարսիսի վերջին շանսն է. Արմեն Աշոտյան EASA-ի կողմից բարձր գնահատված պետական ինստիտուտ են ստացել ու երկու տարում ոչնչացրել այն. Հրանտ Մելիք-Շահնազարյան Հայաստանի քաղավիացիայի շուրջ սեղծված իրավիճակի ու պաշտոնական մանիպուլյացիաների մասին Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ Նոր խստացումներ՝ վարորդական վկայական ստանալու համար Իտալիայում Covid-19-իվ մահացածների թիվը գերազանցել է 15 000-ը. ТАСС Կորոնավիրուսը սնանկացնում է աշխարհը Ահա այսպես շուրջ երկու տարի է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ստում ու ստում է. Միհրան Հակոբյան Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի թեմայով 30 000 դրամ ստացող նպաստառուն ի վիճակի՞ է վճարել 45 000 դրամ տան վարձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Բոլորս հասկանում ենք, որ սա բավականին բարդ խնդիր է լուծելու համար. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ կա Ինչով է տարբերվում կորոնավիրուսը գրիպից Մեր թիվ մեկ բորտը Եվրոպա կարանալու ա թռնի՞, թե երկրի ղեկավարը եզներին լծած ֆայտոնով ա գնալու Բրյուսել. Արմեն Մինասյան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել Դեսպանատունը պարզաբանում է՝ ինչպես են ընտրվել Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները Վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացու տեղափոխող շտապօգնության մեքենան «Այստեղ խայտառակ վիճակ է». 500-ից ավելի հայ մնացել են ՌԴ-ում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան (Լուսանկարներ) Այս ապաշնորհ պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի դեմ ամենածավալուն ցուցմունքներ տվողներն են լինելու. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա, հետո կրկին կիջնի Ռուսաստանը կորոնավիրուսը հայտնաբերելու թեստային համակարգ է փոխանցել ԱՄՆ-ին. ՌԻԱ Նովոստի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan