Էրդողանը Ռուսաստանին սպառնացել է

Էրդողանը Ռուսաստանին սպառնացել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Panorama.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է, որ Անկարան պատրաստ է միակողմանի գործողություններ ձեռնարկել Սիրիայի Իդլիբ նահանգում, այն դեպքում, եթե Ռուսաստանը հրաժարվի կատարել այդ խնդրի շուրջ ստանձնած պարտավորությունները։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը։

Թուրքիայի նախագահի խոսքով, Անկարան ուզում է հասնել Թուրքիայի տարածքից սիրիացի 3,6 միլիոն փախստականների վերադարձին իրենց տներ։ Նա հայտարարել է, որ իր երկիրը համաձայն է ցանկացած լուծան հետ, որը անվտանգ կդարձնի Թուրքիայի սահմանները և Իդլիբի բնակչությանը։ Ընդ որում, Էրդողանն ընդգծել է, որ թուրքական կողմը չի հավակնել հարևան Սիրիայի տարածքային ամբողջականությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում