AM | RU
USD
EUR
RUB

Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ավելացել է

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Tert.amՉինաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 40-ով և հասել 80 735-ի, 22 մարդ մահացել է, 1535-ը՝ ապաքինվել և դուրս գրվել հիվանդանոցներից: Այս մասին ասված է Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, գրում է ria.ru-ն:

31 նահանգներից վերջին տվյալների համաձայն՝ գրանցվել է վարակման 80 735 հաստատված դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 58 600 մարդ, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 3119-ի: Դեռևս 19 016 մարդ գտնվում է հիվանդանոցներում (5111-ը ծանր վիճակում):

Վերջին մեկ օրվա ընթացքում ամբողջ երկրում գրանցվել է վարակման 40 նոր դեպք, հիվանդանոցներից դուրս է գրվել 1 535 մարդ, մահացել է 22 մարդ: Այժմ ընդհանուր առմամբ գրանցվել է 421 դեպք՝ կորոնավիրուսի նոր տեսակի կասկածանքով, ավելի քան 20 հազար մարդ, որոնք սերտ շփում են ունեցել հիվանդների հետ, գտնվում են բժշկական հսկողության տակ, նշվում է հաղորդագրության մեջ:

Համաճարակի օջախի Հուբեյ նահանգում մեկ օրում հաստատել են վարակման 36 դեպք (բոլորը Ուհան քաղաքում), դուրս է գրվել 1 422 մարդ (1163-ը՝ Ուհանում), գրանցվել է 21 մահվան դեպք (18-ը՝ Ուհանում):

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

 

Լրահոս
«Մեդիա պաշտպանը» ներկայացրել է մոնիթորինգի ապրիլի 9-ի արդյունքները Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան Շատ դեպքերում պարետատունը թաքցնում է անձանց՝ վարակակիր լինելու հանգամանքը և ժողովրդի զգոնությունը նվազում է. Գ․ Գրիգորյան (տեսանյութ) Բացառիկ մանրամասներ ԱԱԾ-ի և ոստիկանության գործողություններից. կան ձերբակալված պաշտոնյաներ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել Կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը․ Արթուր Ղազինյան Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք. Թորոսյան Այսօր Ավագ Հինգշաբթին է. Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Ոտնլվայի կարգ Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ Դաշնակցությունը չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մեկին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրի աղը հայտարարել է որպես կորոնավիրուսը կանխարգելող միջոց ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Թրամփը հայտարարել է, որ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում չի խոչընդոտի Ֆրանսիային (ТАСС) Ադրբեջանի համար ցանկալի արձագանքն ապահոված երկրների քանակը էապես ավելացել է․ Կարեն Բեքարյան Մոսկվայի օդանավակայաններում մեր քաղաքացիներին այդ օրն է գցել վարչապետը. Վահագն Վարագյան Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել Ժամանակն է սթափվել. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչ է հղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության Դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը. ՈՒՂԻՂ Վռնդել օլիգարխ Սորոսի վարձկաններին Արցախից, վզակոթներին տալով՝ վռնդել. Նարեկ Մալյան (Տեսանյութ) Վրաստանը Միացյալ Նահանգներից տարհանում է վրացի և հայ աշակերտներին Ռոբերտ Քոչարյանի դատավորը մարտի 17-ից նիստերից բացակայում է քթի վիրահատության պատճառով. փաստաբան ԱԱԾ աշխատակիցները մտել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք. շենքը շրջափակված է Ռուսաստանում կկիրառվի կորոնավիրուսի բուժման նոր եղանակ․ ՏԱՍՍ Արցախի ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Դանիել Իոանիսյանի գրառման վերաբերյալ Վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի պայմանը «Գազպրոմ»-ը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին Փաշինյանն ասում է՝ օրավարձով աշխատող չկա, ո՞նց չկա, ես եմ, հիմա չեմ աշխատում, երեխաներս սոված են. օրավարձով աշխատող (տեսանյութ) Կառավարության առաջարկով Ազգային ժողովն ապրիլի 13-ին արտահերթ նիստ կգումարի Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին (տեսանյութ) Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Արցախում երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը ցույց է տալիս ապաքինման նշաններ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 40 նոր դեպք Ավագ հինգշաբթի «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի խորհրդականի հրաժարականի դիմումի պատճառը Տաթևիկ Ռևազյանն է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan