Իրանում կորոնավիրուսից մահացել է խորհրդարանի նորընտիր պատգամավորը

Իրանում կորոնավիրուսից մահացել է խորհրդարանի նորընտիր պատգամավորը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, Tert.am: Իրանական խորհրդարանի անդամ Ֆաթիմա Ռահբարը պահպանողական կուսակցությունից մահացել է մարտի 7-ին կորոնավիրուսի հետևանքով:

Ինչպես հայտնում է «Թանսիմ» գործակալությունը, Ռահբարը վերջերս էր ընտրվել խորհրդարանի կազմում: Նշվում է, որ մի քանի օր առաջ պատգամավորի մոտ հաստատվել էր կորոնավիրուսի ախտորոշումը, ինչից հետո նրան հիվանդանոց էին տեղափոխել Թեհրանում:

Վիճակի վատթարացման պատճառով նրան ստիպված թոքերի արհեստական օդափոխման սարք են միացրել:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ռեկորդային 1234 դեպքով՝ հասնելով 4747-ի: Երկրում 124 մարդ մահացել է հիվանդությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում