Ադրբեջանը հայտնել է ադրբեջանցի սահմանապահի զոհվելու մասին

Ադրբեջանը հայտնել է ադրբեջանցի սահմանապահի զոհվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, Tert.amԱդրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ այսօր` ժամը 05:40-ին, Ղազախի շրջանի Դաշ Սալահլը գյուղից ոչ հեռու մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վիրավորում է ստացել Էլթուն Գարաևը: Նա հոսպիտալացվել է Ղազախի շրջանի ախտորոշիչ կենտրոն, որտեղ էլ մահացել է, գրում է minval.az-ը:

Միջադեպի հետ կապված` Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերն ու Ռազմական դատախազությունն անհրաժեշտ քննչական միջոցառումներ են անցկացնում:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում