«Ժողովուրդ». Իշխանությունը կուսակիցներին հրահանգել է այսօրվանից ակտիվ քարոզչություն սկսել

«Ժողովուրդ». Իշխանությունը կուսակիցներին հրահանգել է այսօրվանից ակտիվ քարոզչություն սկսել

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներկայացուցիչները հրահանգել են, որ այսօր առավոտվանից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ՔՊ-ականները պետք է դուրս գան փողոց և ակտիվ քարոզչություն սկսեն՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ կապված:

Ըստ մեր տեղեկությունների՝ Երևանի բնակիչ հանդիսացող բոլոր պատգամավորներին հանձնա­րարված է շրջել բակերում՝ ձեռքին ունենալով «ԱՅՈ» քարոզող պաստառներ և թռուցիկներ: Հանձնարարված է քարոզչություն անելիս իրականաց­նել նաև ակտիվ լուսաբանում՝ հրապարակել լուսանկարներ, տեսանյութեր սոցիալական ցանցերում, համացանցում, ցույց տալ, որ հասարակության մեծամասնությունը «ԱՅՈ» է քվեարկելու:

Այսինքն՝ ըստ էության, իշխանությունները այսօրվանից լծված են լինելու ակտիվ քարոզչության: Մարզե­րում ևս այս օրերին ակտիվ կլինեն ՔՊ-ականները և մարզից ընտրված օրենսդիրները, ամենօրյա ռեժիմով հանդիպումներ կունենան: Իսկ եկող շա­բաթ ակտիվ քարոզչություն կանի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մարզերում կշրջի:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ հանրաքվե­ից 10 օր առաջ իշխանությունները նպատակ ունեն իրենց բոլոր ուժերը կենտրոնացնել հանրաքվեի աշխատանքների վրա, որպեսզի այսքան քն­նարկումներից հետո ունենան աննախադեպ արդյունք»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում