«Հրապարակ». Մանրամասներ՝ Գևորգ Պապոյանի ՀՀԿ-ական անցյալից

«Հրապարակ». Մանրամասներ՝ Գևորգ Պապոյանի ՀՀԿ-ական անցյալից

««Իմ քայլի» պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Գևորգ Պապոյանը երեկ վստահեցնում էր, որ ՀՀԿ-ին իր անդամակցությունը եղել է ֆիկտիվ, և որ ինքն իրականում այդ կուսակցությունում հայտնվել է իր ընկերներից մեկի խնդրանքով:

Մինչդեռ ՀՀԿ-ական Նարեկ Մանթաշյանը պնդում է, որ Պապոյանը ոչ միայն ակտիվ մասնակցություն է ունեցել կուսակցական աշխատանքներին՝ «օգտվել կուսակցության ընձեռած բոլոր բարիքներից», այլև 2008 թվականին մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի տան դեմ իրականացվող ակցիաներին. «Ասեմ ավելին՝ ես եմ եղել կազմակերպիչը՝ 2008 թվականի մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող ակցիաների, ու ներկաները բոլորը կարող են պնդել իր մասնակցությունը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում