Վրաստանը ժամանակավորապես դադարեցրել է ավիահաղորդակցությունը Իտալիայի հետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Tert.am: Վրաստանի կառավարությունը որոշել է սահմանին Վրաստանի և արտասահմանի քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ մտցնել և ժամանակավորապես դադարեցրել է ավտոհաղորդակցությունը Իտալիայի հետ: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
Կորոնավիրուսի հարցերով միջգերատեսչական համակարգող խորհուրդը վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ անցկացրել է իր հերթական նիստը, որի ընթացքում Վրաստանի կառավարության ղեկավարը ծանոթացել է Վրաստանում կորոնավիրուսով վարակվածությունը հաստատված 9 անձի առողջական տվյալների մասին տեղեկատվությանն ու լսել է տեղեկատվություն հիվանդության տարածման մասին ամբողջ աշխարհում:
Համակարգող խորհրդին տեղեկացրել են, որ ներկայումս Վրաստանում կարանտինային ռեժիմում է գտնվում 162 մարդ:
«Վրաստանի կառավարությունը կոչ է անում մեր քաղաքացիներին չմեկնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության նշած համաճարակային ռիսկերով երկրներ (Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա, Իրան)»:
ԱՀԿ տվյալներով` աշխարհում հաստատվել է վարակման 95 333 դեպք, որից 80 565-ը` Չինաստանում և 14 768-ը` Չինաստանի սահմաններից դուրս 85 երկրում:
Ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունից Չինաստանում մահացել է 3015 (31 մարդ` մեկ օրում) և ամբողջ աշխարհում` 267 մարդ (53 մարդ` մեկ օրում):
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում