Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ասկերանի փամփուշտը» ֆիլմի պրեմիերան

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ասկերանի փամփուշտը» ֆիլմի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ստեփանակերտում մարտի 5-ին տեղի է ունեցել «Ասկերանի փամփուշտը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է 1988-ի փետրվարի 22-ի Արցախյան պայքարի մեկնարկին։

Այդ օրերին էր, որ հետո արդեն Արցախի հերոսի կոչում ստացած Վիտալի Բալասանյանը՝ եղբոր և մի քանի համաքաղաքացիների հետ կասեցրել է ադրբեջանական խաժամուժի հարձակումը։

Բալասանյանի գրասենյակից մանրամասնում են, որ Ֆիլմի շնորհանդեսից զատ, ներկայացվել է նաև Արցախի նախագահական ընտրություններում «Արդարություն» կուսակցության և Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի քարոզարշավի երգը։

Միջոցառմանը ներկա էին 1988-ի փետրվարյան այդ դեպքերի ականատեսներ ևւ բազմաթիվ այլ հյուրեր, Վ. Բալասանյանի աջակիցներ, ընտրողներ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել և այդ օրերի մասին պատմել գեներալ Արմեն Ղահրամանյանը, գնդապետ Գրիգորի Գասպարյանը, Ասկերանի շրջանի «Բերդ» թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը։ Ականատեսները վերհիշել են, թե ինչպես սկսվեցին և զարգացան այդ վճռորոշ իրադարձությունները, որոնք դարձան հաղթական պայքարի մեկնակետը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում