«Հրապարակ». Եթե այդ հոդվածը համաչափ կիրառվեր Երևանի քաղաքապետի նկատմամբ, տեղում կկալանավորեին

«Հրապարակ». Եթե այդ հոդվածը համաչափ կիրառվեր Երևանի քաղաքապետի նկատմամբ, տեղում կկալանավորեին

«Աբովյանի քաղաքապետի գործն ու մեղադրանքը, որքան ես հասկացել եմ, վերաբերում է ապօրինի շինարարությանը, որի նկատմամբ քաղաքապետն անգործություն է ցուցաբերել։ Ուրեմն, եթե այդ հոդվածը համաչափ կիրառվեր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ, խափանման միջոցը ոչ թե չհեռանալը կլիներ, այլ տեղում կկալանավորեին»,- ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ինչո՞ւ։ «Որովհետև հենց միայն «Հին Երևանի» օրինակով, երբ չկա ոչ մի թույլտվություն, բայց կառուցապատում է իրականացվում, պետք է տեղում կալանավորեին Մարությանին, որովհետև դա իրականացվել է քաղաքային իշխանության թողտվությայմբ` 1 տարի շարունակ, մայրաքաղաքի սրտում»:

Ի՞նչ եք պատրաստվում անել։ «Էստեղ իրավապահ մարմինների կողմնակալության խնդիր կա, ակնհայտ է, որ կրկին իրենց քաղաքական քիմքին համապատասխան գործեր են հարուցում, ընտրովի արդարադատության շրջանակներում»:

Նախադեպ կա, կարող եք Մարությանի դեմ հաղորդում տալ իրավապահներին։ «Այո, կարող ենք, բայց մեր քայլերը գնում-հասնում են դատախազություն կամ քննող մարմին ու կանգնում, օրինակներն էլ քիչ չեն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում