Ստրասբուրգ-Փարիզ գնացքը դուրս է եկել գծերից, կա 21 տուժած (լուսանկար)

Ստրասբուրգ-Փարիզ գնացքը դուրս է եկել գծերից, կա 21 տուժած (լուսանկար)

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Tert.am: Ստրասբուրգ-Փարիզ գնացքի` գծերից դուրս գալու հետևանքով 21 մարդ է տուժել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Գրանդ-Էսթ նահանգի պրեֆեկտուրային:

Ավելի վաղ Europe1 ռադիոկայանը տեղեկացրել էր, որ Ստրասբուրգից Փարիզ ուղևորվող էլեկտրական լոկոմոտիվն ու գնացքի մի քանի վագոն դուրս են եկել գծերից, և ամենաքիչը 10 մարդ` այդ թվում գնացքավարը տուժել է:

«TGV Ստրասբուրգ-Փարիզ գնացքը դուրս է եկել գծերից այսօր` 07:45-ին, Ինգենհայմ և Զեսսոլսհայմ գյուղերի միջև ընկած հատվածում, սրահում եղել է 348 ուղևոր»,- ասված է պրեֆեկտուրայի հաղորդագրության մեջ:

Նախնական տվյալներով` տուժել է 21 մարդ, նրանցից մեկը ծանր վնասվածքներ է ստացել:

Դեպքի վայրում աշխատում է 92 հրշեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում