Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Panorama.amՎրաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսի ևս մեկ դեպք: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Ինչպես նշել է Գամղրելիձեն, վարակվածը Վրաստանի քաղաքացի է, որը երկիր է մուտք գործել Իտալիայից։

Այս պահի դրությամբ, Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 4 դեպք, որոնցից 2-ը վարակվել են Իրանում, 2-ը՝ Իտալիայում:

Ամիրանի Գամղրելիձեի հայտարարությամբ, վարակակիրներից երեքի առողջական վիճակը բավարար է, չորրորդ հիվանդի առողջական վիճակը, համեմատաբար, ավելի մեծ ուշադրություն է պահանջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում