Ծեծկռտուք Էրդողանի կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև՝ Սիրիայում ռազմական գործողությունների առիթով

Ծեծկռտուք Էրդողանի կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև՝ Սիրիայում ռազմական գործողությունների առիթով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Panorama.amՆախօրեին Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում Թուրքիայի ռազմական ներգրավվածության շուրջ լարված քննարկումների ժամանակ: Այս մասին գրում է euronews-ը։

Տեսանյութերում երևում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցության և գլխավոր ընդդիմադիր կուսակցության տասնյակ օրենսդիրների, որոնք հրում են միմյանց ու հարվածում, մի մասն էլ փորձում է բաժանել նրանց։

Նախօերի բախումները սկսվել են այն ժամանակ, երբ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Էնգին Օզկոկը մոտեցավ ամբիոնի, որից քիչ առաջ կայացած մամուլի ասուլիսում Օզկոկը Էրդողանին անվանել էր «կեղծ, ցածր և դավաճան»:

Նա նաև նախագահին մեղադրել էր Թուրքիայի ժողովրդի զավակներին պատերազմելու ուղարկելու համար, մինչդեռ Էրդողանի սեփական սերունդները, իբր, խուսափում են զինծառայությունից:

Իր կուսակցության անդամների առջև ունեցած ելույթի ժամանակ Էրդողանն ինքն ավելի վաղ մեղադրել էր ընդդիմությանը՝ «անպատվաբեր, բռնի, ցածր և դավաճան» լինելու մեջ՝ Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգում Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը կասկածի տակ առնելու համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում