«Ես հաղթահարել եմ կորոնավիրուսը»

«Ես հաղթահարել եմ կորոնավիրուսը»

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ Panorama.am: Կորոնավիրուսով վարակվածների թիվն օր-օրի ավելանում է ողջ աշխարհում, բայց կան նաև մարդիկ, որոնց հաջողվել է հաղթահարել հիվանդությունը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ բացասական ուշադրություն գրավելու վախի պատճառով քչերն են պատրաստ հրապարակայնորեն խոսել իրենց հիվանդության մասին:

Սինգապուրից Ջուլին, որտեղ հայտնաբերվել է վարակման ավելի քան 100 դեպք, որոշել է կիսվել իր պատմությամբ:

Նա պատմել է, որ փետրվարի 3-ին ջերմությունը բարձրացել է՝ հասնելով 38,2-38,5-ի, երկու հաբ «Պանադոլ» է ընդունել, իրեն լավ է զգացել, բայց մի քիչ հոգնածություն է ունեցել և քնել է ողջ օրը: Դրանից հետո ջերություն չի ունեցել, հազ չի ունեցել և մինչև շաբաթվա վերջ իրեն լավ է զգացել:

Փետրվարի 7-ի վաղ առավոտյան է արթանցել: Հաջորդ օրը նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Նա մեկուսացվել է՝ չորս պատ և դուռ, ուտելիք, դեղ ու հագուստ են փոխանցել անվտանգության տեսախցիկի միջոցով, միաժամանակ ունեցել են հեռախոս, կարողացել է հաղորդագրություններ գրել, տեսազանգեր կատարել:

«Երբ ծայրահեղ աստիճան էր, դժվարանում էի նորմալ շնչել, այնպիսի զգացողություն էր, կարծես իմ թոքերը ծանրացած էին, աշխատում էին լարված, ոչ այնպես, ինչպես սովորական օրերին, երբ չենք զգում, թե ինչպես ենք մենք շնչում: Մեծ ջանք էի գործադրում մահճակալից լոգարան հասնելու համար, չնայած ընդամենը 5 մետր էր: Լոգարան հասնելը փորձություն էր:

Չգիտեմ, թե ինչպիսին կլինի երկարաժամկետ ազդեցությունը, ես գիտեմ միայն այն, որ չեմ կարող երկար քայլել, որովհետև սկսում եմ մի քիչ խեղդվել և ուզում եմ նստել: Նախկինում ինձ հետ նման բան երբևէ չէր եղել»,- պատմում է Ջուլին :

Կորոնավիրուսի վարակման ախտորոշումից 9 օր անց նրան դուրս են գրել: Բժիշկներն ասել են, որ ամբողջությամբ առողջացել է:

«Ինձ թվում է՝ սովորական գրիպ է, որը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է հայտնվել: Մարդիկ անհանգստացած են, որովհետև նրանք դեռ ոչինչ չգիտեմ կամ շատ քիչ բան գիտեն»,- ասում է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում