AM | RU
USD
EUR
RUB

Գյուղացու մոտ ճգնաժամ է, հավատի կորուստ. ֆերմեր

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Analitik.am«Գյուղատնտեսության ոլորտում կան գումար չպահանջող կազմակերպչական հարցեր, որոնք լուծում չեն ստանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։

Նրա խոսքով, եթե այսօր գյուղացին ցանկանա իրեն պատկանող հողատարածքը միավորել, չի կարողանա, քանի որ հողակտորի ինչ-որ հատված համայնքին է պատկանում, և ընդհանուր ցանկապատի մեջ առնելու տարբերակ չկա։

«Եվ համայնքը չի կարողանում այդ խնդիրը լուծում չի ստանում, քանի որ այսօրվա տեղական կազմակերպությունները չեն հասկանում։ Եթե օրենսդիր մարմնում նախկինում հարցը բարձրացվում էր, այժմ դա չկա։ Նույն խնդիրն է ջրի հետ կապված, ասում են՝ ջուրն ապրանք է, պետք է այն գնել, ջուրը բույսի համար թթվածին է։ Եթե լոլիկը պետք է ջրվի 5 անգամ, բայց 4 անգամվա համար է ջուր տրամադրվել, ապա այդ ամբողջը զրոյանում է։ Գյուղացուն պետք է ջուր տրամադրել, և տարվա վերջում գյուղացուց բերք կամ գումար վերցնել։ Սրանք դետալներ են, որոնք պետք է հաշվի առնել։ Մեր ջրառատ հանրապետությունում այսօր ջրի պակաս կա»,- ասաց Ալեքսանյանը։

Ֆերմեր Տիգրան Եղոյանը նշեց, որ գյուղացին ունի և՛ պարարտանյութի խնդիր, և՛ դիզվառելիքի։ Նա նշեց, որ վերջին 1-2 տարվա ընթացքում 20 տոկոսով ավելացել է գյուղատնտեսական վարկ վերցնողների թիվը։

Նա վստահեցրեց, գյուղերում ջրագողություն է կատարվում։

«Մենք, լոլիկ, կարտոֆիլ արտահանող երկիր լինելով, այսօր դարձել ենք ներմուծող երկիր։ Գյուղացու մոտ ճգնաժամ է, հավատի կորուստ։ Գյուղացին չի տեսնում ապագայի զարգացում։ Էսօր ՀԷԿ-երը դրել են, հողը չորացնում են, իսկ ջուրը գնում թափվում է Ադրբեջան։ Իշխանությունից չկա մեկ ներկայացուցիչ, որ բարձրաձայնի այս խնդիրը։ Ասում են՝ մարդը ներդրում է արել, է ջհանդամը ներդրում կատարի, եթե ջրի գողություն ա լինում, եթե չորացնում են բնությունը, ինչ նրեդրման մասին է խոսքը։ Դաշտերը չորանում են, որովհետև ջուր չկա, պոմպակայանների մասին խոսք լինել չի կարող։ Էսօր 1000-ավոր դոլարների պարևավճարների մասին են խոսում, հլը Թալինի տարածաշրջանում խորհրդային տարիներին կառուցված պոմպակայաններին նայեք՝ թալանված վիճակով մնացել են։ Արդյոք որևէ պաշտոնյա բարձրացրել է այդ խնդիրը»,- ասաց նա։

Ըստ ֆերմերի, Արաքսից ջուրը պոմպակայաններով չեն բերում, որ վաճառեն։Նա պնդում է, որ սահման պահող գյուղացին այսօր գալիս է քաղաք՝ որպես էժան աշխատուժ։

«Երասխի մոտ բացարձակ դատարկություն է, ամայի վիճակ։ Էս ուր ենք հասել, էսօր մարտ ամիսն է, մենք պիտի մտածենք ոչ թե գարնանային աշխատանքների մասին, այլ բերքի մասին։ Խոսում են, որ Վրաստանում մեքենաներին թույլ չեն տալիս գինու համար սպիրտ բերել, տեխնիկական սպիրտն են բերում, կրկնվում է հինը։ Ոչինչ չի փոխվել, էսօր գյուղացին ամեն օր գնում է մարզպետարան։ Մարտունու շրջանում 3000-ից ավելի տնտեսություն համայնքներն ինչ-որ դեղնակտուցներ ցանկանում են միավորել։ Գեղհովիտի նման գյուղն ասում են միավորք։ Էդ ի՞նչ արդյունք պիտի տա»,- նշեց Եղոյանը։

Ֆերմերը նեղսրտեց՝ անասնաբույժը 70 հազար դրամ է ստանում, իսկ նախարարը՝ 1 մլն 500 հազար դրամ. «ՍԱՊԾ-ի աշխատանքը նայեք, էդքան խոսեցինք կենդանիների հիվանդությունների մասին, նոր ոտքի է կանգնել։ Այնտեղ կան լավ մասնագետներ, բայց միտումնավոր են այդպես անում։ Միտումնավոր պարսկական սխտորը բերել են սերմնացուի անվան տակ տալիս են։ Արհեստական սերմեր են բերում լցնում Հայաստան»։

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը տեղեկացրեց, որ Ախուրյանում ֆերմերները բողոքում են, քանի որ ոռոգման ջուր չունեն։

«Արփի լիճը համարյա թե դատարկ է, 8 մլն խորանարդ հազիվ թե ջուր լինի, իսկ իրականում պետք է 100 մլն խորանարդ լիներ։ Արփի լիճը Ախուրյանի տարածաշրջանի հիմնական ոռոգման ջրամբարն է։ Դժբախտությունը սկսվել է 1 ամիս առաջ, երբ փականները բացել են, և ջուրը բաց են թողել դեպի Ախուրյանի ջրամբար։ Այն արդեն 50 տոկոս Թուրքիայի համար է նախատեսվախ, 50 տոկոս՝ Հայաստանի։ Արփի լճի ջրի կեսը տվել են թուրքերին։ Երեկ նոր փականները փակել են, ջուրն էլի հոսում է փականներից, և որևէ հույս չկա, որ լիճն այսօր կբավարարի տարածաշրջանին»,- ասաց Բերբերյանը։

Նրա խոսքով, կառավարությունը շուտով սեփական մաշկի վրա կզգա ջրամբարների հետ կապված խնդիրը. «Նորմատիվները հենց իրենք են խախտել, և գյողացուց ջրի գումար են վերցնում, իսկ ջուր չկա։ Արհեստական այդպես են արել, որ լիճը դատրկվի։ Ես պահանջում եմ, որ վարչապետը տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարին կանչի պատասխանատվության։ Թե ոնց է պատահում, որ լիճը այսօր այդքան քիչ ջուր ունի»։

 

Լրահոս
Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստերով 96 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. Մարզպետ ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը Տանից դուրս գալուց, բացի անձնագրից ու թերթիկից ոչ հեռախոս եմ վերցնելու, ոչ ֆաքս, ոչ քսերոքս. Ռուբեն Մխիթարյան Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Անկարայի կողմնակալ դիրքորոշման հերթական օրինակն է․ Արցախի ԱԳՆ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի Սերժ Սարգսյան. Աղոթում ենք Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար Ոսկեվանի անչափահաս բնակչի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ Կարեն Բեքարյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի միջադեպի մասին ԱԳՆ հայտարարության մասին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցի ասուլիսը. ՈՒՂԻՂ Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում և նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են. ՀՀ ԱԳՆ Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 168-ի. «Անադոլու» ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստը ԱՀԿ ներկայացուցիչը հայտնել է՝ վաղ է հայտարարել, որ կորոնավիրուսի համավարակն Ասիայի տարածաշրջանում ավարտվել է․ Reuters Չինաստանում 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի» ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը նախազգուշացրել է աշնանը կորոնավիրուսի հնարավոր նոր ալիքի մասին․ Forbes «Ժողովուրդ»․ Հանրապետությունում հեղուկ գազի պակասուրդ է «Հրապարակ»․ «Իմ քայլի» պատգամավորներից ովքեր չքվեարկեցին Կառավարության ներկայացրած նախագծին «Իրատես»․ Իշխանությունը ցույց է տալիս, թե վերահսկում է իրավիճակը, բայց մեծ խուճապ կա հենց իր ներսում «Փաստ»․ Կասկածելի նախաձեռնություններ՝ առանց արդյունավետության ու հիմնավորումների «Իրատես»․ ­Ստաց­վում է՝ բու­ժող բժիշկ­նե­րի կյան­քը կա­րե­լի է վտան­գել, դիա­հեր­ձո­ղին պետք է պաշտ­պա­նել «Հրապարակ»․ ԱԺ 2 պատգամավորների կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանները դրական են եղել ԱՄՆ-ում կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 1 միլիոն թեստավորում է իրականացվել. Թրամփ Արցախում համապետական ընտրություններ են Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի որոշ հասցեներում «Փաստ»․ Փաստորեն պանդեմիա էր պետք, որ կառավարությունը գիտակցեր գյուղորորտի կարևոր նշանակությունը «Իրատես»․ Ո՞րն է մարդկանց տեղորոշման նախագծի իրական նպատակը «Փաստ»․ Քաղաքացիները կծանոթանան պետական տվյալների շտեմարաններում պահվող իրենց անձնական տվյալներին «Փաստ»․ Հեռավար դասընթացները մի շարք խնդիրներ են վեր հանում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 31 ՄԻՊ.Ոսկեվան գյուղի գնդակոծության հետևանքով վիրավորվել է 14-ամյա երեխա․փաստն արձանագրվել է և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ Մոսկվայում կորոնավիրուսով վարակված 4 հիվանդ է մահացել. РИА Новости Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին Մանրամասներ՝ հակառակորդի կրակոցից վիրավորված երեխայի վիճակից Կորոնավիրուսն ինքն իրեն չի անհետանա, այն պետք է ճնշվի. ԱՀԿ. CNN «Մեդիա պաշտպան»-ը՝ որպես դիտորդ, հանդես կգա Արցախի համապետական ընտրություններին Կորոնավիրուսի ահասարսուռ հետևանքներ է թողնելու ոչ միայն առողջապահական ոլորտում, այլև՝ տնտեսության. Աշոտ Գրիգորյան Հայ երիտաարդները Ֆրանսիայում դիմակներ, ձեռնոցներ ու սնունդ են բաժանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 000. CNN Պետերբուրգի իշխանությունները բնակիչների համար սահմանել են լիակատար մեկուսացման ռեժիմ. ТАСС
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan