Ուկրաինայի վարչապետ Գոնչարուկը կրկին հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետ Գոնչարուկը կրկին հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Panorama.amՈւկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է տվել։ Նախօրեին Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովն է հայտարարել համապատասխան հայտարարության ստացման մասին:

Կառավարության հաջորդ ղեկավարը պետք է լինի փոխվարչապետ Դենիս Շմիգալը. նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջադրել է նրա թեկնածությունը, իսկ մեծամասնություն կազմող «Ժողովրդի ծառա» կուսակցությունը խոստացել է աջակցել: Այս մասին գրում է euronews-ը։

Ինքը՝ Գոնչարուկը դեռ մեկ օր առաջ վստահեցնում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ մեկնաբանելով լուրերը վարչապետի պաշտոնից հրաժարվելու իր ցանկության մասին։

Գոնչարուկը հրաժարականի առաջին դիմումը ներկայացրել էր հունվարի 17-ին, ավելին նախագահին, և ոչ թե Ռադային, ինչպես դա պահանջվում է օրենքով: Սա տեղի ունեցավ սկանդալի ֆոնին, երբ հրապարակվեց աուդիո ձայնագրություն, որում վարչապետը վիրավորական ձևով էր խոսում Զելենսկու մասին ու ասում, որ նա ոչինչ չի հասկանում տնտեսությունից։

Սակայն այդ ժամանակ Զելենսկին նրան խնդրեց շարունակել պաշտոնավարել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում