«Հրապարակ». Արման Բաբաջանյանը «փո՞ւռն» է տվել ԱԱԾ-ում աշխատող իր ընկերոջը

«Հրապարակ». Արման Բաբաջանյանը «փո՞ւռն» է տվել ԱԱԾ-ում աշխատող իր ընկերոջը

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԱԾ պաշտոնատար անձը, որին մեղադրանք է առաջադրվել Սուրեն Պապիկյանի գործով՝ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի մտերիմ ընկերն է. եզրակացությունը թողնում եմ ձեզ»,- ասաց մեր աղբյուրը:

Կարծում եք` նա՞ է «փուռը» տվել իր ընկերոջը։ «Ինչ եմ կարծում՝ էական չէ, սակայն կարծում եմ, որ հենց այնպես չէ, որ զուգահեռաբար «Լուսավոր Հայաստանն» սկսեց բարձրացնել անկախ պատգամավորի ինստիտուտի անթույլատրելիության, ԱԺ կանոնակարգի խախտման մասին»: Իսկ գեոքաղաքական ինչ-որ «հետք» կա՞ այս ամենում։ «Շատ հեռու գնացիք. չեմ կարծում։ Մի մոռացեք, որ Բաբաջանյանն ինքնուրույն պրոյեկտ չէ, եթե չասենք` հսկիչ փաթեթը հենց իշխանությունների ձեռքում է»: Փորձում եք ձեր նախկին թիմակցին խաղից հանե՞լ, ի՞նչ է կատարվում Բաբաջանյանի շուրջ՝ հարցրինք ԼՀԿ մեր աղբյուրին։ «Խաղից հանելը չգիտեմ, «շուրջը»` նույնպես, սակայն մինչև ՍԴ հասնելու ենք, որովհետև խորհրդարանական երկրում նոնսենս է «մեծամասնականով» անցած, հետո անկախացած պատգամավորի գոյությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում