«Փաստ». Ուշագրավ տեղեկություններ են ստացվել արցախյան ընտրությունների առումով

«Փաստ». Ուշագրավ տեղեկություններ են ստացվել արցախյան ընտրությունների առումով

«Փաստ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ընտրությունները ուշագրավ նրբերանգներ են պարունակում նաև արտաքին ուժերի վերաբերմունքի տեսանկյունից: Որևէ անկախ ու ինքնիշխան պետություն չի կարող մեկուսանալ աշխարհից ու անտեսել այլ պետությունների հետ հարաբերությունների գործոնը:

«Փաստ» թերթն այս տեսանկյունից ուշագրավ տեղեկություններ է ստացել արցախյան ընտրությունների առումով: Մասնավորաբար, արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, Մոսկվան մերձկրեմլյան քաղտեխնոլոգների «դեսանտ» է ուղարկել, որն այս օրերին աշխատում է Վիտալի Բալասանյանի շտաբի հետ:

Այս տեղեկությունն առավել ուշագրավ է այն տեսանկյունից, որ թեկնածուներից մեկն ու խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից մեկի ղեկավարը, ըստ մամուլի հրապարակումների, խնդիրներ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ, մասնավորապես նրանց մուտքը 5 տարով դեպի ՌԴ արգելափակվելու առումով:

Միայն այս դրվագներով շատ հեռուն գնացող եզրակացություններ դժվար է անել, սակայն փաստերն ինքնին բավականին խոսուն են. ըստ էության, ստացվում է, որ Մոսկվան, մեղմ ասած, անտարբեր չէ արցախյան ընտրությունների առումով և հատուկ դրական վերաբերմունք ունի կոնկրետ Վիտալի Բալասանյանի թեկնածության նկատմամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում