Մեր նկատմամբ հրահրվող սադրանքները միտված էին իրավիճակն Արցախում ներսից պայթեցնելուն. Արթուր Դանիելյան (տեսանյութ)

Մեր նկատմամբ հրահրվող սադրանքները միտված էին իրավիճակն Արցախում ներսից պայթեցնելուն. Արթուր Դանիելյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Tert.am: Երբ մենք տեղափոխվեցինք Արցախի Ռև գյուղ, այդ գյուղում հայտնվեցին մարդիկ, որոնք ցանկանում էին, ենթադրում եմ, որ հանձնարարական էին ստացել, ամեն կերպ մեզ խոչընդոտել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերի ընթացքում ասաց Ադեկվատ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:

Նրա խոսքով, խոչընդոտելու ալիքը շատ արագ մարեց և մարդիկ շատ արագ հասկացան, որ Ադեկվատ միաբանության այնտեղ գտնվելը ժամանակավոր չէ և մեր դեմ պայքարելու համար բավականին ռեսուրս կպահանջվի:

«Այդ ալիքը մարեց ու սկսվեց այլ ալիք. ոմանց թվաց, որ մենք այնտեղ ենք ներքաղաքական պրոցեսներում խառնվելու համար և մեզ չեզոքացնելու համար սկսեցին միջոցներ ձեռնարկել: Այնուհետև մեզ չեզոքացնելու մարտավարությունը փոխվեց և փորձ էր արվում մեզ տեղեկատվական կամ քաղաքական պայքարում որպես սադրանքի միջոց օգտագործել: Այդ սադրանքները միտված էին պայթեցնելու իրավիճակը ներսից Արցախում, քանի որ Հայաստանում մենք շատ ռադիկալ կեցվածք ունենք և այդ առումով շատ հարմար թիրախ ենք»,- ասաց Դանիելյանը:

Նրա խոսքով, իրենց սադրելով ինչ-որ կոնֆլիկտի, Նիկոլ Փաշինյանին հնարավորություն կտրվեր ևս մեկ անգամ Բակո Սահակյանին և Արցախի իշխանություններին և պետականությանը հարվածել: Դանիելյանն ասաց, որ սա հասկանալով, իրենք իրենց միշտ զսպել են:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեզ ասացին, որ մենք գնացել ենք Ռև գյուղ, որ տեղացիներին վնաս տանք: Այդ տեղեկությունը սկսեցին տարածել գյուղացիների մեջ, իսկ ճնշող մեծամասնությունն անտարբեր գտնվեց. բայց գտնվեցին մարդիկ որոնք այդ մանիպուլյացիաներին կուլ գնացին: Երբ հասկացան, որ մենք այդ մանիպուլյացիաներին չենք աձագանքելու և կոնֆլիկտի չենք գնալու, սկսեցին ավելի ստոր քայլերի դիմել, օրինակ՝ գյուղացիներին ասելով, որ ես ստորացրել եմ Մոնթե Մելքոնյանին: Անկախ ամեն ինչից, ես ասացի որ չեմ կռվելու»,- ասաց Արթուր Դանիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում