Գնացեք Ծաղկաձոր, հյուրանոցները լրիվ դատարկ են. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

Գնացեք Ծաղկաձոր, հյուրանոցները լրիվ դատարկ են. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Aysor.amԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ճիշտ չի համարում կորոնավիրուսի պոտենցիալ կրող համարվող մարդկանց Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացնելը:

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Ծառուկյանը նկատեց, որ այդ որոշումից հետո Ծաղկաձորում իրենց հանգիստը անցկացնել ցանկացող զբոսաշրջիկները չեղարկել են ամրագրումները:

«Գնացեք Ծաղկաձոր, ամբողջ տուրիստական գործակալություններին հարցրեք, մարդիկ տոմսերը հետ են վերցրել, հյուրանոցները լրիվ դատարկ են», – ասաց նա:

Կիրակի օրը ՀՀ-ում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվելուց հետո Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացվել էր 32 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում