ԱՄՆ-ն հայտնել է՝ երբ կարող են սկսվել COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները

ԱՄՆ-ն հայտնել է՝ երբ կարող են սկսվել COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Tert.amԱմերիկյան դեղագործական ընկերությունները կարող են առաջիկա վեց շաբաթվա ընթացքում սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հաղորդում է ruptly.tv-ն:

«Չի բացառվում, որ պատվաստանյութ կստեղծվի, որը հաջորդ վեց շաբաթվա ընթացքում կուղարկվի կլինիկական փորձարկումների», – ասել է նա լրագրողներին:

Միևնույն ժամանակ Փենսը խոստովանել է, որ պատվաստանյութը դժվար թե հասանելի լինի մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ:

«Ինչ վերաբերում է կանխարգելիչ դեղերին, որոնք թեթևացնում են կորոնավիրուսով վարակվածների վիճակը, ապա դրանք կարող են հասանելի լինել այս ամռանը կամ աշնան սկզբին», – հավելել է նա:

Փենսի խոսքով՝ ընկերությունները կոնսորցիում են ձևավորել տեղեկատվության փոխանակման և միասին աշխատելու համար։

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք, վեց մարդ մահացել է:

Չինաստանում զոհերի թիվը հասել է մոտ երեք հազարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում