AM | RU
USD
EUR
RUB

Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է համանախագահների և Չավուշօղլուի հանդիպմանը

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, Tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 2-ին Անկարայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը այժմ պետք է ավելի արդյունավետ աշխատի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցով»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Չավուշօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է. «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի ինքնավարության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»:

Այս հանդիպմանը ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում արձագանքել էր աստվածաշնչյան մեջբերմամբ.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Մինսկի խմբի համանախագահներին ուղղած Մևլութ Չավուշօղլուի խորհուրդը մտածելու առիթ է տալիս Ղուկասի 4:23-ի շուրջ՝ «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»»,- գրել էր Մնացականյանը:

Նշենք, որ հանդիպման վերաբերյալ մասնակիցները դեռևս որևէ մեկնաբանություն չեն արել:

Չավուշօղլուի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանն անդրադարձել են նաև Facebook սոցցանցի հայկական տիրույթում:

Թեմայի վերաբերյալ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի գրառմանը հաջորդել են տարաբնույթ մեկնաբանություններ ու քննարկումներ, որոնց ընթացքում հարց է ուղղվել նաև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովային, թե ինչպես է գերատեսչությունը վերաբերում այն փաստին, որ Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին:

Մարիա Զախարովան ի պատասխան հաստատել է, որ խմբի կազմում Ռուսաստանի ներկայացուցիչը մասնակցել է հանդիպմանը: Օգտատերերից մեկի այն հարցին, թե հանդիպումն ինչ կապ ունի Սիրիայում տիրող իրավիճակի էսկալացիայի հետ, Զախարովան պատասխանել է, թե իրեն հայտնի չէ, թե ինչպես է հանդիպումը կապված Սիրիայի հետ:

Զախարովան նշել է, որ ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ Ռուսաստանն այս հանդիպումը չեն մեկնաբանել, քանի որ իրենք պարբերաբար նմանատիպ միջոցառումներ են անցկացնում տարբեր երկրների հետ:

Մեկ այլ օգտատեր էլ հարց է ուղղել այն մասին, թե արդյո՞ք Ռուսաստանը սատարում է Թուրքիայի հաշվին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ընդլայնելու Ադրբեջանի ցանկությունը, չեզոքություն է պահպանում, թե՞ կտրականապես դեմ է գործընթացի նման վերափոխմանը: Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանը ելնում է առկա ձևաչափի արդիականությունից:

Լրահոս
Արցախի ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Դանիել Իոանիսյանի գրառման վերաբերյալ Վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է ՀՀ երրորդ նախագահի պայմանը «Գազպրոմ»-ը դեռ չի պատասխանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նամակին Փաշինյանն ասում է՝ օրավարձով աշխատող չկա, ո՞նց չկա, ես եմ, հիմա չեմ աշխատում, երեխաներս սոված են. օրավարձով աշխատող (տեսանյութ) Կառավարության առաջարկով Ազգային ժողովն ապրիլի 13-ին արտահերթ նիստ կգումարի Հայտնաբերել ենք 12 անճշտություն. վարչապետը՝ կորոնավիրուսի դեպքերի հաստատման թվի մասին (տեսանյութ) Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա Արցախում երեք քաղաքացուց վերցվել է փորձանմուշ և ուղարկվել թեստավորման Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը ցույց է տալիս ապաքինման նշաններ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 40 նոր դեպք Ավագ հինգշաբթի «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի խորհրդականի հրաժարականի դիմումի պատճառը Տաթևիկ Ռևազյանն է «Ժողովուրդ». Ինչպե՞ս կաշխատի քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը ֆիքսող համակարգը «Փաստ». «Ալեքս տեքստիլի» աշխատակիցներն աշխատանքի դիմաց չեն վարձատրվել «Ժողովուրդ». Որ պաշտոնյան է ցուցմունք տվել Հրայր Թովմասյանի գործով Հայ Առաքելական սուրբ եկեղեցու սպասավորներն այս օրերին չափազանց մեծ ծառայություն են մատուցում մեր հանրությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Հրապարակ». Իշխանությունը կրկին ՊԵԿ-ին «քսի» է տվել Ծառուկյանի բիզնեսների վրա՞ «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը դեմ է «սորոսականների» ինքնագործունեությանը «Հրապարակ»․ Արցախի ԿԸՀ նախագահը դիտորդների մասին ասելիք ունի «Փաստ»․ Առաջին նախագահի նպատակը. Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում պատահաբար ոչինչ լի լինում «Փաստ»․ Ովքեր են Արցախի ցույցի «հովանավորները» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 9 Մոսկվայի օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիներն ահանզանգում են՝ ՀՀ կառավարությունը չի թույլատրում իրենց վերադարձը Հայաստան. Ռուբեն Մելիքյան Մել Դալուզյանը Փաշինյանի անձնական պաշտպանության տակ է, իսկ ՀՀ նորմալ քաղաքացիները ոչ (խայտառակություն Մոսկվայում). Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Կորոնավիրուսային հիվանդություն հաստատված 758 պացիենտ ստանում է բուժում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3993-ի (РИА Новости) Բակո Սահակյանն անցկացրել է նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին նվիրված խորհրդակցություն Ժամեր անց Չինաստանից Երևան կժամանի բժշկական պարագաներ տեղափոխող ինքնաթիռը Փաստահավաք խումբն ահազանգում է Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից. «Իմ Ձայնը» նախագիծ Իրանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում վարակի զոհերի կապակցությամբ Ֆրանսիայում մահացել է հայտնի հայ ֆիզիկոսն, ում անունով 11 աստղերից կազմված խումբ է անվանակոչվել Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ ՍԴ-ն համակարգիչներ է փոխանցել աշակերտներին տրամադրելու նպատակով Զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Քննարկում՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի հետ.ՊՆ Արարատի մարզում կորոնավիրուսի նոր դեպքեր կան Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Մնացականյանի և Լավրովի միջև
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan